Շնչահեղձության նշաններով տղամարդու մարմին է հայտնաբերվել S7 ավիաընկերության Աբական-Մոսկվա թռչող ինքնաթիռի զուգարանում։ Կողքին կախված էին մարզակոշիկների քուղերը, տեղեկացրել է Mash թելեգրամ-ալիքը։

Mash-ի տվյալներով՝ S72594 չվերթի 30-ամյա ուղեւորին հայտնաբերել են այսօր, առավոտյան ժամը 07։50-ին մոտ, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից 20 րոպես առաջ։

Տղամարդուն փրկել չի հաջողվել, բժիշկները փաստել են նրա մահը շնչահեղձությունից։

Արտակարգ դրության պատճառով ինքնաթիռի մնացած 170 ուղեւորները ստիպված են եղել սպասել մոտ կես ժամ իջնելու համար, մինչեւ որ հատուկ ծառայությունները դուրս են տարել մարմինը։