Մահացել է մերձմոսկովյան Ռեուտովի քաղաքապետ Ֆիլիպ Նաումենկոն, որը ավտովթարի էր ենթարկվել դեկտեմբերի սկզբին, տեղեկացրել է Մոսկվայի մարզային դումայի նախագահ Իգոր Բրինցալովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
«Կյանքից հեռացել է Ֆիլիպ Անատոլիի Նաումենկոն։ Զգայուն, արձագանքող մարդ։ Եռանդուն եւ տաղանդավոր ղեկավար։ Սգում եմ բոլորի հետ միասին, ով ճանաչում եւ սիրում էր Ֆիլիպ Նաումենկոյին»,- գրել է Բրինցալովն իր թելեգրամ-ալիքում։
Մոսկվայի մարզային դումայի նախագահը նշել է, որ Նաումենկոն երկար տարիներ աշխատել է Մերձմոսկվայում, զբաղվել Բալաշիխայում գործարարության եւ գիտության աջակցմամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ռեուտովի ղեկավարը վթարի է ենթարկվել Նիժնի Նովգորոդի մարզում եւ հոսպիտալացվել է, ինչից հետո շտապ հասցվել է Մոսկվա ուղղաթիռով, ծայրահեղ ծանր վիճակում։




























