Բավարիայում հինգ տղամարդ ձերբակալվել է Մյունխենից հյուսիս-արևելք՝ Դինգոլֆինգի սուրբծննդյան շուկայում հարձակում ծրագրելու կասկածանքով, հաղորդում է Bild-ը: Պարբերականը պարզաբանել է, որ Գերմանիայի իշխանությունները ծրագրված հարձակման մասին տեղեկություններ են ստացել օտարերկրյա հետախուզական գործակալություններից, սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, սակայն դրա մասին հայտարարվել է միայն կիրակի: Կալանավորվել են երեք մարոկկացի, մի եգիպտացի և մի սիրիացի. ենթադրվում է, որ նրանք ծրագրել են մեքենայով հարձակվել շուկայի այցելուների ամբոխի վրա: Դատախազների տեղեկությամբ՝ եգիպտացին խմբի կրոնական առաջնորդն էր և մարոկկացիներին մարդկանց վրա քշելու կոչ է արել:





























