Alaska Airlines ավիաընկերության ուղևորին մեղադրանք է առաջադրվել դաշնային դատարանում՝ ենթադրաբար թռիչքի կեսին ինքնաթիռի դուռը բացելու փորձի համար, որով մյուս ուղևորներին ստիպել է վախենալ սեփական անվտանգության համար, հայտնում է NBC News-ին:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Ալյասկա նահանգի Դեդհորս քաղաքից Անքորիջ թռչող 87-րդ չվերթի ժամանակ։ Կասիան Ուիլյամ Ֆրեդերիկսին մեղադրանք է առաջադրվել երեքշաբթի՝ ինքնաթիռի անձնակազմի աշխատանքին միջամտելու համար։ Հինգշաբթի նրա փաստաբանն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։
Ուղևորներից մեկն ասել է, որ զուգարանից դուրս գալիս տեսել է, թե ինչպես է Ֆրեդերիկսը «ագրեսիվ կերպով փորձում բացել հետևի խցիկի դուռը», ըստ քրեական գործ հարուցելու համար երդմամբ տրված ցուցմունքի։
Ուղևորն ասել է, որ Ֆրեդերիկը շարժել է խցիկի դռան բռնակը և ինքը բռնել է Ֆրեդերիկին՝ նրան կանգնեցնելու համար։ Այնուհետև տղամարդը օգնության է կանչել մյուս ուղևորներին, ըստ ցուցմունքի։ Տղամարդն ասել է, որ Ֆրեդերիքսը «այնքան ուժեղ էր, որ իրեն և երկու այլ տղամարդ ուղևորների որոշ ժամանակ է պահանջվել նրան զսպելու և նստեցնելու համար», ըստ գործի նյութերի։ Գործի նյութերով՝ Ֆրեդերիքսը, իբր, շարունակել է վեր կենալու փորձերը, կրկնել է, որ պետք է զանգահարի մորը և տղամարդուն ասել է, որ կարծում է, թե չարաշահել է դեղանյութի չափաքանակը։
Երբ տղամարդը հարցրել է Ֆրեդերիքսին, թե ինչու է փորձում բացել դուռը, նա պատասխանել է, որ իրեն պետք է «մաքուր օդ շնչել և հեռանալ այստեղից»։
Մի պահ Ֆրեդերիքսը, իբր, տղամարդուց ծխախոտ է խնդրել և հարցրել, թե ինչպես կարող է կոտրել ինքնաթիռի ապակին։ Մեկ այլ ուղևոր ասել է, որ միջադեպից առաջ Ֆրեդերիքսը «ուժեղ դողում էր», հետ էր նայում և բարձր խոսում, ըստ երդմամբ տրված ցուցմունքի։ Երկու ուղևոր ասել են, թե այնքան են անհանգստացել, որ տեղափոխվել են՝ նրանից հեռանալու համար։ Ըստ երդմամբ տրված ցուցմունքի՝ Ֆրեդերիքսն այլ անհանգստացնող հայտարարություններ է արել, որոնց թվում՝ «Թևերը կորել են» և «Մենք բոլորս մեռնելու ենք»։ Թեդ Սթիվենս Անքորիջի միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո Ֆրեդերիքսը տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժզննման։





























