Դանակով զինված տղամարդը, որը սպառնում էր անցորդներին եւ խանութպաններին, սպանվել է ֆրանսիական Կորսիկայում շաբաթ օրը, տեղեկացրել է Associated Press-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ կեսօրին մոտ նրանք զանգ են ստացել այն մասին, որ Այաչո քաղաքի խանութներից մեկում անհայտ անձը դանակով սպառնում է անցորդներին: Մինչեւ ոստիկանների ժամանելը 26-ամյա տղամարդն արդեն փախել էր դեպքի վայրից: Ավելի ուշ նրան գտել են քաղաքի կենտրոնի մեկ այլ հատվածում՝ դեռեւս դանակը ձեռքին: Ոստիկանները նրան հրամայել են գցել զենքը, բայց նա չի ենթարկվել, հայտնել է ոստիկանությունը:
Այնուհետեւ օգտագործվել է էլեկտրաիմպուլսային զենք, բայց նրան կանգնեցնել չի հաջողվել: Տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա, ինչը ստիպել է ոստիկանությանը կրակ բացել: Նա մահացել է դեպքի վայրում՝ չնայած արտակարգ ծառայությունների միջամտությանը: Մեկ ոստիկան թեթեւ վնասվածք է ստացել ձեռքին, ավելացրել են ոստիկանությունում:
Հարձակվողի դրդապատճառներն անհայտ են: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ տոնական օրերին «զգոնությունը ամենաբարձր մակարդակի վրա է»՝ ավելացնելով, որ հրամայել է ուժեղացնել հասարակական պարեկումը:



























