Նավթի գները երեքշաբթի առավոտյան չափավոր անկում են գրանցել՝ նախորդ օրվա ուժեղ աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.10 դոլարով (0.16%)՝ մեկ բարելի համար հասնելով 61.97 դոլարի։ Երկուշաբթի օրը պայմանագիրը թանկացել է 1.60 դոլարով (2.7%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.07 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) փետրվարյան WTI հում նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 0.13 դոլարով (0.22%)՝ մեկ բարելի համար հասնելով 57.88 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում դրանց գինը բարձրացել է 1.49 դոլարով (2.6%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.01 դոլարի։