Դեկտեմբերի 22-ին Սիրիա Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցին զուգահեռ՝ Հալեպի քրդաբնակ մի քանի շրջաններում բախումներ են տեղի ունեցել ժամանակավոր կառավարության և քրդական զինված ուժերի միջև։ Դրանք օրվա վերջին դադարել են կողմերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս զարգացումները, վստահաբար, միտված են Սիրիայի հյուսիսում քրդական ուղղությամբ համակողմանի ճնշման գործադրմամբ «Սիրիայի դեմոկրատական ուժերին»(ՍԴՈՒ) մղելու դեռևս ընթացիկ տարվա մարտի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։ Դրա համաձայն՝ ՍԴՈւ-ն պետք է ինտեգրվեր Սիրիայի ԶՈւ-ին, իսկ նրա կողմից վերահսկվող տարածքները աստիճանաբար փոխանցվեին կենտրոնական կառավարության վերահսկողությանը. համաձայնությունը չէր կենսագործվում հիմնականում Սիրիայի կառավարության ունեցած բազաբնույթ խնդիրների և Իսրայելի միջամտության պատճառով։

Ներկայում գործընթացին կրկին փորձում է միջամտել Թուրքիան՝ իր համար կենսական նշանակության խնդրի լուծումը խթանելու նպատակով։

Այս համատեքստում չի բացառվում նաև Անկարայի ռազմական աջակցության տարբերակը Դամասկոսին, եթե ՍԴՈւ-ն չգնա խաղաղ լուծման։

Հ.Գ. Հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այսօր Հալեպում համընդհանուր հանգստի օր է հայտարարված»։