Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Լոնդոնում պաղեստինամետ բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալվելուց հետո այսօր ազատ է արձակվել, հաղորդում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիայում գործող «Բանտարկյալներ՝ հանուն Պաղեստինի» կազմակերպությունը հայտնել է, որ Թունբերգը ավելի վաղ ձերբակալվել է, ապա կալանավորվել ըստ «Ահաբեկչության մասին» օրենքի՝ «Աջակցում եմ Պաղեստինի բանտարկյալների գործողություններին։ Ես դեմ եմ ցեղասպանությանը» գրությամբ ցուցապաստառ պահելու համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կազմակերպությունը որակել է որպես ահաբեկչական խումբ։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնում է, որ Թունբերգը գրավի դիմաց մինչև մարտ ամիս ազատ է արձակվել։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ևս երկու մարդ ձերբակալվել է շենքի վրա կարմիր ներկ շփելու համար։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 22-ամյա Թունբերգն ավելի ուշ ժամանել է դեպքի վայր և ձերբակալվել արգելված կազմակերպությանը աջակցելու ցուցապաստառ պահելու համար։