Չորեքշաբթի օրը նավթի գները փոքր-ինչ բարձրացել են՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում և մի քանի ասիական երկրներում Սուրբ Ծննդյան տոներից առաջ շուկայական ցածր ակտիվության ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները բարձրացել են 0.08 դոլարով (0.13%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.46 դոլարի: Երեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 0.31 դոլարով (0.5%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.38 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 0.10 դոլարով (0.17%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.48 դոլարի։ Այս պայմանագրերի գինը նախորդ առևտրային նստաշրջանում աճել է 0.37 դոլարով (0.64%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.38 դոլարի։





























