Չորեքշաբթի օրը հում նավթի գները փոքր-ինչ անկում են ապրել՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և մի քանի ասիական երկրներում Սուրբ Ծննդյան տոների պատճառով առաջացած առևտրային ցածր ակտիվության ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0.14 դոլարով (0.2%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.24 դոլարի: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0.03 դոլարով (0.05%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.35 դոլարի:



























