Շվեդիայի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է Բոդեն քաղաքի հյուսիսում տեղի ունեցած լուրջ միջադեպը։
Aftonbladet պարբերականի տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել մի քանի վիրավորր։
«Մենք մի շարք քննչական գործողություններ ենք իրականացնում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հրաժարվելով լրացուցիչ մանրամասներ տրամադրելուց։
Aftonbladet-ը հայտնել է, որ տեղեկություններ ունի բռնի հանցագործության մասին, և ոստիկանությունը սպանել է հանցագործին։ Բոդենը Հյուսիսային բևեռային շրջանից մոտ 80 կիլոմետր հարավ է, և որտեղ տեղակայված է Շվեդիայի 19-րդ հետևակային գունդը։




























