Արմատական իսլամիստական քարոզիչ Աբու Քադաթը մեկ շաբաթվա ընթացքում գրավի դիմաց ազատ կարձակվի: Նման որոշում է կայացրել Մեծ Բրիտանիայի իմիգրացիոն բողոքարկումների հատուկ հանձնաժողովը: Դրա հետ մեկտեղ, բրիտանական կառավարությունը կարծում է, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել ազգային  անվտանգության տեսանկյունից, հաղորդում է BBC-ն:

Աբու Քադաթը ջիհադի ամենանվիրյալ քարոզիչներից է:

2012թ. նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Մեծ Բրիտանիայից Հորդանան արտաքսելու որոշման բողոքարկումը:

Հորդանանում, որտեղից Քադաթը փախել է 1993թ., նրան հեռակա կարգով մեղավոր են ճանաչել երկրի մայրաքաղաք Ամանի հյուրանոցներում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Նա կեղծ փաստաթղթերով քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: 1994թ. կառավարությունը բավարարել է խնդրանքը` նրան փախստականի կարգավիճակ շնորհելով:
2001 թվականին նոր հակաահաբեկչական օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո, որոնք ընդունվել էին սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, Աբու Քաթադն անհետացել է օրինապահ մարմինների տեսադաշտից, սակայն 2002 թվականի հոկտեմբերին ձերբակալվել է բրիտանական ոստիկանության կողմից:

Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկիչներ Ռիչարդ Ռեյդի եւ Զաքարիա Մուսայիի հետ կապ պահպանելու համար, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության մեջ:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը մասնակից ահաբեկիչների բնակարանների խուզարկման արդյունքում հայտնաբերվել են Աբու Քաթադի քարոզչությամբ տեսագրություններ: Դատարանի որոշմամբ նա ուղարկվել էր լոնդոնյան Բելմարշ բանտը` ենթարկվելով 3 տարվա ազատազրկման:

Ազատության մեջ հայտնվելով` 2005 թվականի օգոստոսին քարոզիչը կրկին կալանքի տակ է առնվել Լոնդունում ահաբեկչություններ կազմակերպած ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով:

2008 թվականի մայիսին Անգլիայի վերաքննիչ դատարանը կանխել է Աբու Քաթադի հանձնումը` կասկածի ենթարկելով հորդանանյան դատարանի որոշման արդարությունը: Աբու Քաթադն ազտվել է գրավի դիմաց:

2008 թվականի նոյեմբերին նրան կրկին ձերբակալել էին Մեծ Բրիտանիայից Լիբանան անհաջող փախուստից հետո եւ կրկին բանտ էին ուղարկել, հայտնում է NEWSru.com-ը: