Yandex Go-ում պատմել են, թե անցած տարվա նախատոնական օրերին և Ամանորի գիշերը երբ էր առավել շահավետ պատվիրել ուղևորություն, ինչպես նաև ներկայացրել են խորհուրդներ, որոնք կարող են օգնել ուղևորվել ավելի մատչելի գներով։

Տոնական օրերին ուղևորությունների սակագները՝ նստեցման արժեքը, 1 կմ-ի և 1 րոպեի համար գինը, չեն փոխվում, սակայն ուղևորությունը կարող է ավելի թանկ լինել բարձր պահանջարկի պատճառով։ Եթե ուղևորվել ցանկացողների թիվը գերազանցում է ազատ վարորդների քանակը, ուղևորության արժեքը կարող է սովորականից ավելի բարձր լինել։ 

Ամանորին նախորդող հանգստյան օրերը սովորաբար շատ հագեցած են բոլորը փորձում են հասցնել գնել նվերներ հարազատների համար, ավարտին հասցնել պատրաստությունները։ 2024 թվականին Երևանում նախատոնական և տոնական օրերին գրանցված ուղևորությունների տվյալների հիման վրա Yandex Go-ում կանխատեսել են, թե առաջիկա օրերին որ ժամերին կարող է առավել շահավետ և հարմար լինել ուղևորություն պատվիրելը։

Web_AR 4.jpg (105 KB)

Տարվա վերջին հանգստյան օրերին

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, ավելի շահավետ կարող է լինել ուղևորություն պատվիրել ցերեկը՝ մինչև 13:00, ինչպես նաև երեկոյան՝ 19:00-ից 21:00-ն։ Կիրակի օրը՝ դեկտեմբերի 28-ին, առավել շահավետ ժամերը կարող են լինել 11:00-ից 16:00-ն կամ 19:00-ից 21:00-ն։

Դեկտեմբերի 31-ին և Ամանորի գիշերը

Դեկտեմբերի 31-ին նախորդ տարի ավելի շահավետ էր ուղևորություն պատվիրել առավոտվա ժամերից մինչև 17:30-ը։ Ավելի ուշ վարորդների մի մասը դուրս էր գալիս երթուղագծից՝ ընտանիքների հետ Ամանորն անցկացնելու համար, ինչի հետևանքով հասանելի մեքենաների քանակը նվազում էր, իսկ ուղևորության արժեքը՝ ժամանակավորապես աճում։

Կեսգիշերից հետո և մինչև հունվարի 1-ի գիշերվա ժամը 02:00-ն ուղևորությունների պահանջարկն աճում էր, իսկ երթուղագծում գտնվող վարորդների թիվը սովորականից քիչ էր։ Այդ ժամերին ուղևորության արժեքը սովորականից բարձր էր։ Ժամը 02:00-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում պահանջարկը նվազում էր, դրա հետ միասին՝ նաև գինը։

Հունվարի 1-ին

Ժամը 03:00-ից մինչև 09:00-ը շատերը վերադառնում են տոնակատարություններից տուն, այդ ժամերին ուղևորության արժեքը բարձր է եղել, իսկ մեքենայի սպասման ժամանակը՝ սովորականից ավելի երկար։

Հունվարի 1-ի առավոտյան ժամերին ավելի շահավետ կարող է լինել ուղևորություն պատվիրել ժամը 09:00-ից 11:30-ը։ Այդ ժամանակ վարորդներն աստիճանաբար վերադառնում են երթուղագիծ, իսկ մարդկանց մեծ մասը արդեն հասցրել է տուն վերադառնալ խնջույքներից։

Ահա մի քանի խորհուրդներ՝ ինչպես կարելի է տնտեսել ուղևորություն կատարելիս

Web_AR 3.jpg (155 KB)

1. Ուշադրություն դարձրեք պահանջարկի ցուցիչին

Եթե երթուղագծում ազատ մեքենաների թիվը բավարար է, ապա ցուցիչը կլինի կանաչ, իսկ ուղևորության գինը՝ բազային։ Եթե ուղևորությունների պահանջարկը բարձր է, իսկ ազատ վարորդների թիվը՝ ցածր, ցուցիչը կլինի նարնջագույն կամ կարմիր, իսկ ուղևորության արժեքը՝ բազայինից բարձր։

Պահանջարկի մասին պատկերացումը օգնում է գնահատել իրավիճակը և որոշել՝ մեկնել հիմա, սպասել, թե օգտվել հանրային տրանսպորտից։ Երթուղին և սակագինը ընտրելուց հետո, սեղմելով էկրանի վերին ձախ անկյունում գտնվող ցուցիչի վրա, կարելի է տեսնել նաև ուղևորության գնի մանրամասները։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է ձևավորվում ուղևորության արժեքը, ներառյալ բարձր պահանջարկի դեպքում կիրառվող՝ գնի բարձրացման գործակիցը։

2. Օգտվեք «Քայլել» հուշումից հավելվածում

Երբեմն հավելվածը կարող է առաջարկել մի քանի րոպե քայլել դեպի վարորդի համար ավելի հարմար նստեցման կետ, օրինակ՝ եթե ճանապարհին խցանում է կամ դեպի բակ մուտքը դժվարացած է։ Օգտատիրոջ համար նման ուղևորությունը կլինի ավելի մատչելի, իսկ վարորդը ավելի քիչ ժամանակ կանցկացնի առանց պատվերի։

Web_AR 5.jpg (128 KB)

3. Պատվիրեք ուղևորությունը ոչ ուղիղ ժամերին

Ուղևորությունների պահանջարկը կարող է փոքր-ինչ ցածր լինել, եթե մեքենան պատվիրեք, օրինակ, ամբողջ ժամից 5–20 րոպե առաջ։ Օրինակ՝ եթե պլանավորել եք մեկնել ժամը 17:00-ին, փորձեք դիտարկել պատվերն անել մի փոքր ավելի վաղ, օրինակ՝ ժամը  պատվիրելը 16:40-ին։

Web_AR 6.jpg (127 KB)

Գնի բարձրացման գործակիցը ժամանակավոր միջոց է, որն ապահովում է շտապ ուղևորություն իրականացնելու հնարավորությունը և օգնում է ավելի շատ վարորդների դուրս գալ գիծ՝ հավասարակշռելով պահանջարկն ու առաջարկը։ Երբ գծում հայտնվում են բավարար թվով վարորդներ, ուղևորության գինը վերադառնում է սովորական մակարդակին։

*Տեղեկատվությունը կրում է խորհրդատվական բնույթ։ Ուղևորությունների իրական արժեքների և պահանջարկի դինամիկան կարող են տարբեր լինել։