NEWS.am–ի տեղեկություններով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից է։
Ավելի վաղ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հաստատել էին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը երկու ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար:




























