Չինացի  պաշտոնյաներին որոշել են ստիպել երթեւեկել հեծանիվներով եւ հասարակական տրանսպորտով, ինչպես նաեւ ավելի շատ ոտքով քայլել:  12-րդ հնգամյակում (2011-2015 թթ.) երկրում կրճատվելու է կառավարական եւ այլ պետական հիմնարկների ծառայողական ավտոմեքենաների թիվը: 

Ծառայողական մեքենաների բարեփոխման նախագծի իրականացման եւ էներգապաշարների պահպանման նպատակով բոլոր ծառայողական մեքենաները շաբաթվա մեջ մեկ օր չեն օգտագործվի` գրանցված պետհամարանիշի վերջին թվին համապատասխան:

Պաշտոնյաները ծառայողական գործերի համար մինչեւ մեկ կմ  հեռավորությունը կքայլեն ոտքով, մեկից մինչեւ երեք կմ-ի դեպքում կերթեւեկեն հեծանիվով, իսկ 5 եւ ավելի կմ-ի դեպքում` հասարակական տրանսպորտով, հայտնում է «Ինտերֆաքսը»: