Գրոզնիի վրայով ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետաքննությունը կարող է տարիներ տևել, լրագրողներին ասել է AZAL-ի փոխնախագահ Իլհամ Ամիրովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

 «Եթե ինչ-որ հետաքննություն է ընթանում, ինքնաթիռի մասերը, սարքերը կամ բաղադրիչները բացվում և դրանք վերլուծելու համար ուսումնասիրվում են որոշակի ինստիտուտներում։ Դա կարող է երկար ժամանակ տևել։ Սակայն, ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում վթարի հետաքննությունն ավարտել մեկ տարվա ընթացքում։ Միջազգային ստանդարտները որևէ ժամկետային սահմանափակում չեն սահմանում»,- նշել է նա։