Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչ եւ քենիացի վազորդուհի Վիվիան Չերույոթը պարգեւատրվել են սպորտային «Օսկարով». նրանք դարձել են Սպորտի համաշխարհային ակադեմիայի Laureus World Sports Awards ամենամյա մրցանակի դափնեկիր:
24-ամյա Ջոկովիչն արժանացել է լավագույնի կոչմանը` անցած տարի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երեքում հաղթելու համար:
28-ամյա Վիվիան Չերույոթն արժանացել է ոսկե արձանիկի 5 եւ 10 հազար մետր վազքում տարած հաղթանակների համար:
Արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ի երեկոյան, Լոնդոնի Սենթրալ-Հոլ մշակութային համալիրում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























