Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին տասնամյակի լավագույն դարպասապահների անունները։
2001-2011թ. լավագույն դարպասապահ է ճանաչվել Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով առաջ է անցել իսպանացի Իկեր Կասիլյասից։
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաեւ Պետեր Չեխը, Էդվին վան դեր Սարը եւ Օլիվեր Կանը։
Նշենք, որ ավելի վաղ Բուֆոնը ճանաչվել էր նաեւ 1987-2011 թ. լավագույն դարպասապահ։
1. Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա) - 199 միավոր
2. Իկեր Կասիլյաս (Իսպանիա) - 197
3. Պետեր Չեխ (Չեխիա) - 154
4. Էդվին վան դեր Սար (Հոլանդիա) - 116
5. Օլիվեր Կան (Գերմանիա) - 99
6. Նելսոն Դիդա (Բրազիլիա) - 90
7. Վիկտոր Վալդես (Իսպանիա) - 82
8. Ժուլիո Սեզար (Բրազիլիա) - 76
9. Յենս Լեման (Գերմանիա) - 72
10. Կարլոս Աբոնդանսիերի (Արգենտինա) - 68
IFFHS-ն հրապարակել է նաեւ 2001-2011թ. լավագույն մարզիչների անունները։
1. Ալեքս Ֆերգյուսոն (Շոտլանդիա) - 166
2. Արսեն Վենգեր (Ֆրանսիա) - 165
3. Ժոզե Մոուրինյո (Պորտուգալիա) - 154
4. Ֆաբիո Կապելո (Իտալիա) - 135
5. Գուս Հիդինկ (Հոլանդիա) -112
6. Կառլո Անչելոտի (Իտալիա) - 108
7. Վիսենտե դել Բոսկո (Իսպանիա) - 104
8. Մարսելո Բիելսա (Արգենտինա) - 101
9. Լուիս Ֆելիպե Սկոլարի (Բրազիլիա) - 101
10. Ռաֆայել Բենիտես (Իսպանիա) - 97



























