ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է եղել Հանրապետությունում այս գիշեր։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Լուսաղբյուր գյուղից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Երասխի շրջադարձից մինչև Զանգակատուն հատվածը փակ է բեռնատարների համար։

Արարատի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Աշոցքի, Անիի, Ամասիայի, Սևանի, Ճամբարակի, Վանաձորի, Թումանյանի և Սիսիանի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Մ-2 ավտոճանապարհին՝ Արարատի մարզի հատվածում, Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։