Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թունելի մոտ, երկաթե երկու էլեկտրասյունները հիմքից կոտրվել ու տապալվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույսի» աշխատակիցները։