Հայտնի է դարձել ֆեկտեմբերի 28-ին Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների անունները։

Նրանք Ազատան գյուղի բնակիչներ են. 24–ամյա Վահե Ղաբանյանը, 41–ամյա Արմեն Սիսակի Չարխիֆալաքյանը 56–ամյա Մարինա Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտաբերվել է ուղևորի դին։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից դուրս բերել երկու դի։