Համասը հաստատել է, որ Գազայում իր ներկայացուցիչ Աբու Ուբեյդան (իսկական անունը՝ Հուդայֆա ալ-Քահլութ) սպանվել է Իսրայելի հետ պատերազմի ժամանակ, հաղորդում է «Ալ Ջազիրան»։

Հաստատվել է նաև մի քանի այլ բարձրաստիճան հրամանատարների մահը, այդ թվում՝ «Ռաֆահ» բրիգադների առաջնորդ Մոհամմեդ Շաբանան։

Նրանք գտնվում են Իսրայելի կողմից վերջին երկու տարիների ընթացքում սպանված Համասի պաշտոնյաների աճող ցանկում, որոնց թվում են Համասի բազմաթիվ բարձրաստիճան ռազմական և քաղաքական առաջնորդներ, ինչպիսիք են քաղաքական առաջնորդ Յահյա Սինվարը, 1990-ականներին «Քասամ» բրիգադների հիմնադիրներից մեկը՝ Մոհամմեդ Դեիֆը, և շարժման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյան, որը սպանվել է Թեհրանում։