Խորվաթիայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում կայացան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը 8։3 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռումինիայի նկատմամբ։

Խորվաթիա - Ուկրաինա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին խորվաթ ֆուտբոլիստները։

Այսօր կայանալու են 1/4 եզրափակիչի մյուս երկու հանդիպումները։ Իտալիան ուժերը կչափի Պորտուգալիայի, իսկ Ռուսաստանը՝ Սերբիայի հետ։

Իսպանիա - Ռումինիա՝ 8։3
Տորաս, 4, 20, 30, Այկարդո, 14, 27, Ուսին, 17, Լին, 30, Օրտիս, 38 - Գերման 9, 15, Մատեյ, 25

Խորվաթիա- Ուկրաինա՝ 1։1 (11մ.՝ 3։1)
Օվսյաննիկով, 18 (ինքնագոլ) - Չեպենյուկ, 30