«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ 

«Շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ-ի հերթապահ խմբերի և բոլոր մասնագիտական ստորաբաժանումների գործընկերներին՝ շուրջ 2 օր անընդմեջ, առանց դադարի, անձնվեր և անխոնջ աշխատանքի համար։

Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել էր, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:

Մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանում 3 օր հոսանք չկար։