Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է բնական գազի առաքումը Հունաստան` ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրում առկա խնդիրների պատճառով: BP Azerbaijan ընկերությունում հայտնել են, որ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման ընթացքում գործարկվել է պլատֆորմի կանգնեցման ավտոմատ համակարգը: Արդյունքում դադարեցվել է արդյունքահանումը բոլոր 4 հորանցքներից, հաղորդում է RBC-ն:

Վերջին 10 օրում արդեն երկրորդ անգամ են խնդիրներ ծագում գազը Հունաստան առաքելու հետ: Անցած շաբաթ Թուրքիան միակողմանի կրճատել էր առաքվող գազի ծավալները երկու երրորդով` սաստիկ ցրտերի պատճառով: Գազի մղումը սկսել էր ավելանալ միայն երեկ, եւ ակնկալվում էր, որ առաքման ծավալները կհասնեն սովորական չափերի: