ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին դստեր ծննդյան օրը լոտոյի ջեքփոթ է շահել և 162 հազար դոլար է ստացել, հայտնում է UPI-ն:
Դենտոն քաղաքից Լինդա Ռոջերսը պատմել է, որ դստեր ծննդյան օրվանից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 20-ին, կանգ է առել լցակայանում և ընդամենը երկու դոլարով գնել «10X The Cash Fast Play» վիճակախաղի տոմսը: Հաջորդ օրը կինը ստուգել է տոմսը և պարզել, որ հարստացել է:
«Սա իսկական օրհնություն է: Ես երազում էի նման շահումի մասին: Այն փոխեց իմ կյանքը»,- ասել է ամերիկուհին անսպասելի հաջողության մասին: Ռոջերսը հավելել է, որ հանկարծահաս գումարը կծախսի նոր ավտոմեքենա գնելու վրա, իսկ մնացած մասով կկիսվի հարազատների հետ:




























