2025 թվականը նշանավորվեց զարգացման կտրուկ թռիչքով, նույնիսկ՝ արհեստական բանականության, ռոբոտաշինության և նոր սերնդի սարքավորումների ոլորտում հեղափոխական առաջընթացներով։
Euronews-ը կազմել է անցյալ տարվա ամենաանսովոր գյուտերի ցանկը՝ սկսած կենդանիների ռոբոտ օգնականներից և արհեստական բանականությամբ աշխատող շրթներկի ապլիկատորներից մինչև մարդու մաշկի պես վառվող հեռախոսի պատյան։
NE՝ մարդանման ռոբոտը, որն ընդունակ է մաքրություն անել, պարել և գտնել ձեր կորած բանալիները։
Woofwoof Lux՝ արհեստական բանականությամբ հագեցած շուն լվացող մեքենա։
Mirumi՝ աղվամազոտ ռոբոտ-ընկերակից։ Սենսորների շնորհիվ նրանք հետաքրքրասիրությամբ արձագանքում են մարդկանց և շարժվող առարկաներին, սակայն խուսափում են, երբ նրանց վախեցնում կամ դիպչում են։
Ropet՝ ռոբոտ-ընտանի կենդանի՝ սենսորներով։ Այն ջերմորեն թրթռում է, երբ նրան շոյում եք, և նույնիսկ փոխում է աչքերի գույնը՝ համապատասխանեցնելով այն աքսեսուարներին, որոնց այն կցված է։
Skincase՝ հեռախոսի պատյան, որը արևայրուք է ստանում։
Realbotix՝ իրատեսական ռոբոտ-ընկերուհի։ Մոդելը հպարտանում է «բարելավված մարմնի շարժունակությամբ», բարդ հետևողականության համակարգով, առարկաների ճանաչմամբ և երրորդ կողմի արհեստական բանականության տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ ChatGPT ինտեգրելու հնարավորությամբ։
Spicerr. արհեստական բանականությամբ աշխատող համեմունքների բաժնաչափիչ
Խելացի շրթներկ, որը քսում է շուրթերն՝ առանց ձեռքերի օգնության:




























