2025 թվականին ինքնաթիռների վթարներից մահացել է 418 մարդ։ Նման գնահատական է տվել Գերմանական ավիացիոն արդյունաբերության ասոցիացիան՝ ամերիկյան Aviation Safety Network պորտալի տվյալները վերլուծելուց հետո։ Ցանցը հավաքում է քաղաքացիական ավիացիայի միջադեպեր ամբողջ աշխարհից, որոնց թվում՝ 14 կամ ավելի ուղևոր տեղափոխող ինքնաթիռներ։ Ըստ այս վիճակագրության՝ 2025 թվականին ավիացիոն միջադեպերի հետևանքով մահացել են 352 ուղևոր, 33 անձնակազմի անդամ և 33 մարդ՝ գետնի վրա։

Այս ցուցանիշը ավելի բարձր է, քան 2024 թվականի ցուցանիշը (334 մահ)։ Սակայն այն զգալիորեն ցածր է, քան 50 տարի առաջ։ 1970-ականներին երկնքում մահանալու հավանականությունը 264 հազարից 1 էր, այսօր՝ 11 միլիոն 459 հազար 330-ից՝ 1։ Մինչդեռ, այդ ժամանակվանից ի վեր ավիաուղևորների թիվն աճել է մոտ տասն անգամ՝ տարեկան հասնելով 4,7 միլիարդի։

2025 թվականի ամենամեծ ավիաաղետը Air India Boeing 787-8 Dreamliner-ի վթարն էր Ահմադաբադում: Գերմանիայում տարվա ընթացքում խոշոր ավիավթարներ չեն գրանցվել: