907-րդ լրացումը խոչընդոտում էր ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լայնածավալ հարաբերությունների հաստատմանը: Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Իհարկե, դրա համար կա երկու հիմնական պատճառ. առաջինը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի պաշտոնական ավարտը, և երկրորդ՝ Ամերիկայում իշխանության գլուխ է Թրամփի վարչակազմը: Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ, և նրա անդամները՝ Թրամփի գլխավորությամբ, լավ գիտակցում են Ամերիկայի ազգային շահերը»,- նշել է Ալիևը՝ բողոքելով ԱՄՆ նախորդ վարչակազմի քաղաքականությունից:





























