Հիսունհինգ կուբացի և վենեսուելացի զինվորներ են զոհվել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին բռնելու ԱՄՆ գործողության ընթացքում, ըստ երկու լատինաամերիկյան երկրների կողմից հրապարակված տվյալների, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Կուբան հրապարակել է Կարակասում Մադուրոյի գերեվարմանը հանգեցրած գիշերային հարձակման ժամանակ զոհված իր 32 զինվորների անունները։

Վենեսուելայի զինված ուժերն էլ հրապարակել են գործողության ընթացքում զոհված իրենց 23 զինվորների ցուցակը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ գործողության ընթացքում «շատ կուբացիներ են զոհվել»։