20-ամյա Մահմուդ Ջասեր Աբու-Արարը սպանվել է հունվարի 7-ի գիշերը՝ Իսրայելի հարավում գտնվող Արարա գյուղում, հաղորդում է իսրայելական «Վեստի»-ն։
Ընդամենը մեկ օր առաջ նա տոների համար ժամանել է Վրաստանից, որտեղ սովորել է բժշկական ինստիտուտում։
Ոստիկանությունը կարծում է, որ ուսանողը երկու բեդվինական տոհմերի միջև վեճի զոհ է դարձել։ Նրանք չեն կարողացել անմիջապես ձերբակալել կասկածյալին և հետաքննությունը շարունակվում է։
Շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ Աբու-Արարը ծանր հրազենային վերք է ստացել, որից մահացել է Բեեր Շևայի Սորոկա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։





























