Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) բացահայտել է պրոֆեսիոնալ ակումբների 212 պաշտոնյաների, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում անօրինական խաղադրույքներ են կատարել խաղերի վրա: Նրանք կներկայացվեն ֆեդերացիայի կարգապահական խորհրդի առջև, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:

Նրանց թվում են 108 մարզիչներ և 104 ակումբների մենեջերներ, նշել է հեռուստաալիքը՝ հրապարակելով պաշտոնյաների ցանկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ TFF-ն 149 պրոֆեսիոնալ մրցավարների որակազրկել է խաղերից ութ ամսից մինչև մեկ տարի ժամկետով, երբ պարզվել է, որ նրանք խաղադրույքների հաշիվներ ունեն, դրանց թվում՝ արտասահմանում պահվող հաշիվներ: Գործում ներգրավված է ընդհանուր առմամբ 571 գործող մրցավար, որոնցից 371-ը հաշիվներ ունեն բուքմեյքերների մոտ:

Հաղորդվել  է նաև, որ անօրինական խաղադրույքների հետաքննության շրջանակում TFF-ի կարգապահական խորհրդի առջև կներկայացվի ավելի քան հազար ֆուտբոլիստ: