Գերմանիան որոշել է ճանաչել Հարավային Խաղաղ օվկիանոսում գտնվող Նիուեի ինքնիշխանությունը և հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ նրա հետ։ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ այդ քայլը վկայում է այսպես կոչված Կապույտ մայրցամաքի հետ կապերի խորացման մասին։

Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումը, որը ներառում է 18 երկիր և արտասահմանյան տարածքներ, դրանց թվում՝ Նիուն, կարևոր գործընկեր է, ներառյալ՝ կլիմայի փոփոխության հարցում, նշել է կառավարության խոսնակը։ «Մենք կցանկանայինք ամրապնդել նրանց հետ համագործակցությունը։ Նիուեի միջազգային իրավական ճանաչումը և նրա հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը կնպաստեն դրան»,- ընդգծել է Կոռնելիուսը։

Նիուե կղզին ընկած է Ավստրալիայի ափից մոտավորապես 4500 կիլոմետր արևելք և Նոր Զելանդիայից 2400 կիլոմետր հյուսիս-արևելք։ Այսօր 260 քառակուսի կիլոմետր տարածք և 1700 բնակչություն ունեցող Նիուն, որի մայրաքաղաքը Ալոֆին է, Նոր Զելանդիայի հետ ասոցիացիայով կապված պետության կարգավիճակ ունի։