Ռուսական «Маринера» նավթատարը, հավանաբար, կմտնի Մեծ Բրիտանիայի տարածքային ջրեր՝ ամերիկյան ուժերի առգրավումից հետո։ Դրա մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարություն է տարածել, որում հաստատել է, որ ԱՄՆ-ն գործողություն է իրականացրել «Маринера»-ն Ատլանտյան օվկիանոսում առգրավելու համար։ Գործողությունը համատեղ իրականացրել են ԱՄՆ Արդարադատության նախարարությունը և Ներքին անվտանգության նախարարությունը՝ Պենտագոնի համակարգմամբ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լցանավի առգրավումը կապել է վենեսուելական նավթի շրջափակման հետ։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ Լոնդոնը, Վաշինգտոնի խնդրանքով, օգնել է լցանավի առգրավմանը։ Մեծ Բրիտանիան ավիաբազաներ է տրամադրել ԱՄՆ ռազմաօդային ուժերին և նաև՝ հետախուզական ինքնաթիռներ տեղակայել լցանավին հետևելու համար։
Ըստ The i Paper-ի (Daily Mail-ի և General Trust մեդիա խմբի մաս), որը հղում է արել Marine Traffic ծառայությանը, լցանավը կալանավորվել է Իսլանդիայի ափից մոտ 200 կիլոմետր հարավ-արևելք։ The Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ լցանավին հետևելու բազմօրյա գործողությանը մասնակցել են նաև Ֆրանսիայի և Իռլանդիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։





























