ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի իշխանությունների հետ՝ այլ հարցերի շարքում Գրենլանդիայի հարցը քննարկելու համար։

«Ես Դանիայի կամ ռազմական միջամտության մասին խոսելու համար չեմ այստեղ։ Հաջորդ շաբաթ կհանդիպեմ դանիացիների հետ»,- հայտարարել է Ռուբիոն՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը բացառում է Գրենլանդիայում հնարավոր ռազմական գործողությունը։

Պետքարտուղարը շեշտել է, որ ինքը նրանց հետ կքննարկի Գրենլանդիայի հարցը, բայց առայժմ ավելացնելու ոչինչ չունի։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին ամերիկացի առաջնորդը չէ, որը հետաքրքրված է Գրենլանդիայի անեքսիայով։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է պաշտպանական նպատակներով։ Թրամփը հավելել է, որ «մյուս կողմերը պետք է իրենք որոշեն, թե Վենեսուելայում ռազմական գործողություններն ինչ են նշանակում Գրենլանդիայի խնդրի համար»։