Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն իր ալիքում հրապարակել է Սուրբ Ծննդյան շնորհավորանք՝ օգտատերերին մաղթելով քիչ ուտել, քիչ զվարճանալ և քիչ շփվել։

«Այս տարի մաղթում եմ ձեզ ավելի քիչ տեղեկատվություն, ավելի քիչ սնունդ, ավելի քիչ զվարճանք, ավելի քիչ շփում, ավելի քիչ խթան։ Դուք արդեն չափից շատ ունեք այս ամենից, և դա խանգարում է ձեր հոգեկան հանգստությանը, առողջությանը, քնին և ստեղծագործականությանը։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- գրել է նա։