Կոտ դ'Իվուարի նախագահ Ալասան Ուատարան լուծարել է վարչապետ Ռոբերտ Բեգրե-Մամբեի գլխավորած կառավարությունը։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Մասարե Տուրեն, հաղորդում է 7sur7 պորտալը։

«Պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել ամբողջ կառավարության լիազորությունների դադարեցման մասին»,- ասել է Տուրեն։

Միևնույն ժամանակ, Ուատարան կարգադրել է, որ մինչև նոր վարչապետի նշանակումը և կաբինետի ձևավորումը, ներկայիս կազմը կշարունակի կատարել իր սահմանադրական պարտականությունները։

Կոտ դ'Իվուարում 2025 թվականի հոկտեմբերին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել Ուատարան՝ կարողանալով վերընտրվել չորրորդ ժամկետով։ Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում մեծ առավելությամբ հաղթել է Ուատարայի գլխավորած «Ուֆուետիստների միավորում հանուն ժողովրդավարության» կուսակցությունը։