Սիրիացի քրդերի առաջնորդ Մազլում Աբդին հինգշաբթի հայտարարել է, որ Հալեպում բռնությունը խաթարում է Դամասկոսի կառավարության հետ բանակցությունները, քանի որ անցյալ տարի քրդական ուժերը երկրի կենտրոնական կառավարությանը ինտեգրելու վերաբերյալ համաձայնագրի իրականացումը կանգ է առել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Հալեպի թաղամասերում տանկերի և հրետանու տեղակայումը, անզեն քաղաքացիական անձանց ռմբակոծությունն ու տեղահանումը, ինչպես նաև քրդական թաղամասերը գրոհելու փորձերը բանակցային գործընթացի ժամանակ խաթարում են փոխըմբռնման հասնելու հնարավորությունները»,- շեշտել է Աբդին իր հայտարարության մեջ։

ԱՄՆ աջակցությունը վայելող և քրդերի գլխավորած Սիրիական ժողովրդավարական ուժերը ղեկավարող Աբդին կիրակի այցելել է Դամասկոս՝ մարտյան համաձայնագրի իրականացման վերաբերյալ բանակցությունների համար, սակայն պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ բանակցությունները որևէ շոշափելի արդյունք չեն տվել։