ՆԱՏՕ-ի Սևծովյան ծովային ականների դեմ պայքարի խմբի նախագահությունը Ռումինիայից անցել է Թուրքիային, հաղորդում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը։

Հունվարի 8-ին, Ստամբուլի նավահանգստում անցկացված արարողության ժամանակ, Ռումինիայի ռազմածովային ուժերը Սևծովյան ծովային ականների դեմ պայքարի խմբի, որը ներառում է Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան, հրամանատարությունը փոխանցել են Թուրքիայի ռազմածովային ուժերին։

Թուրքիան խմբի նախագահությունը կստանձնի 2026 թվականի առաջին կեսին, Բուլղարիան՝ երկրորդ կեսին, իսկ Ռումինիան կվերսկսի նախագահությունը 2027 թվականի սկզբին։

Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան 2024 թվականի հունվարին ստորագրել են Սև ծովում ռազմածովային ականազերծման համատեղ պայքարի համաձայնագիր և ամռանը սկսել են համատեղ ականազերծման միջոցառումներ։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ռումինացի, բուլղարացի և թուրք զինվորական ջրասուզակները պարբերաբար իրենց տարածքային ջրերում լողացող ականներ են հայտնաբերել։