Ատամնաբույժների խումբը հունվարի 7-ին Ադրբեջանի տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի վարչական շենքի առջև Բաքվի Յասամալի շրջանում բողոքի ակցիա է անցկացրել, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Նրանք բողոքել են գործակալության կողմից շրջաններում ատամնաբույժներին աշխատանքից ազատելու որոշման դեմ և դժգոհություն են հայտնել առողջապահության ոլորտում ընդհանուր առմամբ և մասնավորապես ատամնաբուժության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։




























