Փետրվարի 7-ի գիշերը անօրինական ֆորտպոստերի վերացման հակառակորդները Իսրայելի մայրաքաղաքում երկու ակցիա են կազմակերպել` «Թագ մեհիր»: Միաժամանակ աջ արմատականները պղծել են Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկը` Սուրբ Խաչի վանքը:

Վանական համալիրի պատերին վիրավորական արտահայտություններ են եղել` ուղղված քրիստոնյաներին, այդ թվում վիրավորանքեր` Հիսուս Քրիստոսի հասցեին: Պատերի վրա գրված է եղել «Միգրոն», «Մահ քրիստոնյաներին» եւ պատկերված են եղել Դավիթի հրեական աստղերը: Ծակվել են նաեւ վանքին պատկանող ավտոմեքենայի անվադողերը:

Նման վանդալիզմի մեջ կասկածում են աջ արմատական հրեական խմբավորմանը, այսպես կոչված «բլուրների երիտասարդությանը», քանի որ նման ակցիաները բնորոշ են այդ խմբավորմանը: