Չեղարկվել են Հալեպից և Շարմ էլ Շեյխից դեպի Երևան այսօր կայանալիք չվերթները։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից։
«Զվարթնոց» օդանավակայանից ստացած տեղեկության համաձայն, չեղարկվել են նաև հակառակ ուղղություններով՝ Երևան–Հալեպ, Երևան–Շարմ Էլ Շեյխ այսօր կայանալիք չվերթները։
Հիշեցնենք, որ Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։





























