ԱՄՆ-ը նախատեսում է դիմել ցամաքային գործողությունների լատինաամերիկյան թմրակարտելների դեմ։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք փակել ենք ծովով [ԱՄՆ] թմրանյութերի մաքսանենգության ճանապարհը եւ այժմ պատրաստվում ենք սկսել հարվածներ թմրակարտելներին ցամաքում»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը չի նշել, թե որ երկրների տարածքներին կարող են հասցվել հարվածները։





























