GeoGlobeTales կրթական յութուբյան ալիքը տվյալներ է հավաքել, թե ինչ է կատարվում մոլորակի վրա ընդամենը մեկ վայրկյանում։ Բոլոր իրադարձությունների ցանկն իսկապես ապշեցուցիչ է։
Օրինակ՝ Երկրի վրա վայրկյանը մեկ ծնվում է չորս երեխա, հիմնականում Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, հաղորդում է Focus-ը։ Բացի դրանից, այս կարճ ժամանակահատվածում աշխարհում մահանում է երկու մարդ։
Ըստ հավաքված վիճակագրության՝ մեկ վայրկյանում մարդկությունն ուղարկում է 4 միլիոն էլեկտրոնային նամակ, 3 միլիոն կարճ հաղորդագրություն և 10 հազար գրառում X սոցհարթակում։ Միևնույն ժամանակ, Google-ը մշակում է ավելի քան 100 հազար որոնման հարցում։ Սոցիալական ցանցերում տրվում է ավելի քան 5 միլիոն «լայք»։
Ամեն վայրկյան խմվում է 23 հազար բաժակ սուրճ, բացվում է 25 հազար Coca-Cola և ուտվում է 400 կտոր պիցցա։
Բացի դրանից, վայրկյանը մեկ Երկրին հարվածում է 100 կայծակ, և լույսը Երկրի շուրջը պտտվում է յոթ անգամ։ Ընդհանուր առմամբ, մեր մոլորակը Արեգակի շուրջը պտտվում է 30 կմ/վ արագությամբ: Երկրի վրա ամեն վայրկյան տեղի է ունենում մեկ երկրաշարժ։
Աշխարհի ճանապարհներին վայրկյանը մեկ տեղի է ունենում երկու վթար: Աշխարհում այրվում է ավելի քան 1200 բարել նավթ, իսկ մթնոլորտ է արտանետվում 1100 տոննա CO₂։
Ինչ վերաբերում է գումարին, Իլոն Մասկը վաստակում է վայրկյանում մոտավորապես 3000 դոլար, իսկ Amazon-ը՝ վայրկյանում մոտավորապես 15 հազար դոլար։




























