ԱՄՆ պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո առաջին անգամ ուրբաթ ժամանել է Վենեսուելա։
Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն պատրաստվում է վերաբացել իր դեսպանատունը Կարակասում և ընդգծում է դիվանագիտական ներկայությունը երկրում վերականգնելու վարչակազմի հանձնառությունը, երկիր, որն ըստ նախագահ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ-ը մտադիր է «կառավարել»։
Մամուլի խոսնակը նշել է, որ Կոլումբիայում տեղակայված Վենեսուելայի հարցերով բաժնի ԱՄՆ դիվանագետներն ու անվտանգության աշխատակիցները, ինչպես նաև Կոլումբիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ջոն ՄըքՆամարան, ժամանել են Վենեսուելայի մայրաքաղաք՝ «գործունեության փուլային վերսկսման հնարավորության նախնական գնահատական անցկացնելու համար»։
2019 թվականին ԱՄՆ-ը հետ է կանչել իր դիվանագետներին և կասեցրել դեսպանատների գործունեությունը։ Վենեսուելայի հարցերով բաժինը, որը համալրված է ամերիկացի դիվանագետներով, շարունակում է գործել Բոգոտայի դեսպանատնից։ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ գերատեսչությունը «պատրաստվում է վերաբացել» իր դեսպանատունը Վենեսուելայում, «եթե նախագահը նման որոշում ընդունի»։
Նախկին դիվանագետները հայտարարել են, որ ամերիկյան ներկայության բացակայությունը կարող է մարտահրավերներ առաջացնել Վենեսուելայի վերականգնման և կառավարության հաշվետվողականության համար: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է՝ ամերիկյան նավթային ընկերությունները վերսկսեն գործունեությունը երկրում և նպաստեն դրա վերականգնմանը: Այս շաբաթվա սկզբին նա հայտարարսել էր, որ ԱՄՆ-ը «խնդրել է» վերաբացել դեսպանատունը, սակայն այլ մանրամասներ չի տրամադրել:





























