Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ իր արտգործնախարարին հանձնարարել է ամրապնդել համակարգումը Միացյալ Նահանգների հետ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ցամաքային հարվածներ հասցնել Մեքսիկայի այն թմրամիջոցների կարտելներին, որոնք, նրա պնդմամբ, վերահսկում են Մեքսիկան, հաղորդում է Reuters-ը։
«Նախօրեին ես արտգործնախարարին խնդրեցի անմիջապես կապ հաստատել ԱՄՆ պետքարտուղարի հետ և, անհրաժեշտության դեպքում, խոսել նախագահ Թրամփի հետ՝ համակարգումն ամրապնդելու համար»,- հայտարարել է Շեյնբաումը։
Հունվարի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նախատեսում է դիմել ցամաքային գործողությունների լատինաամերիկյան թմրակարտելների դեմ։





























