Էրդողանն Իրանին օգնել է չեզոքացնել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը վայելող քրդական զինված խմբավորումները, որոնք նախորդ գիշեր ներթափանցել են երկիր, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։
«Աղբյուրների՝ տվյալներով Թուրքիան Իրանին հետախուզական տվյալներ է տրամադրել զինյալների տեղաշարժերի վերաբերյալ։ Դրանից հետո ԻՀՊԿ ուժերը Իլամ և Քերմանշահ նահանգներում գործողություն են իրականացրել և ոչնչացրել են PJAK խմբավորման անդամների մեծ մասին։
Թուրքական հետախուզությունը՝ MIT-ը, հետևել է զինյալների երթուղուն Իրաքից և համակարգել է տեղեկատվության փոխանակումը Իրանի հետ, ինչը նրանց հնարավորություն է տվել արագ կանխել հարձակումը»,- գրում է թելեգրամյան ալիքը։





























