Իրանի Մեշհեդ քաղաքում անկարգությունների ժամանակ սպանել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Նուր Ալի Շուշտարիի որդուն՝ Ֆարաջոլա Շուշտարիին, տեղեկացրել է Tasnim-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ անկարգությունների ժամանակ զոհվածը  մշակույթի հայտնի գործիչ էր։

Նրա հայրը՝ բրիգադի գեներալ Շուշտարին, զոհվել է 2009թ. մահապարտ ահաբեկչի գործողությունների հետեւանքով։