Չելյաբինսկի մարզի Օրենսդրական ժողովի նախկին պատգամավոր Երիկ Սարսենբաեւը ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ մարզային վարչության աշխատակիցների կողմից՝ առանձնակի խոշոր չափի կաշառք տալու գործի շրջանակում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են իրավապահ մարմիններում։
«ՌԴ ԱԴԾ մարզային վարչության աշխատակիցներն առանձնակի խոշոր չափի կաշառք տալու գործի հետաքննության շրջանակում ձերբակալել են քաղաքացի Սարսենբաեւին։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ պարզվել է, որ կաշառքը փոխանցվել է ձեռնարկություններից մեկի ղեկավարությանը։ Այլ մանրամասներ առայժմ չեն բացահայտվում։





























