Իրանի ԻՀՊԿ հետախուզական ծառայությունը տեղեկացրել է, որ ձերբակալել է իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալի, հայտնել է Tasnim-ը։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ կասկածյալին բռնել են տեղեկություն հավաքելու եւ «իր գործակալների ահաբեկչական գործողությունների հետ կապված իրավիճակը գնահատելու» ժամանակ։
Նրա իրերի եւ ապաստարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա լրտեսական գործունեությունը, գրել է իրանական լրատվամիջոցը։





























